• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասվարների վերապատրաստում կրթահամալիրում

Հանրապետության հանրակրթական հաստատությունների 1-3-րդ դասարանների դասվարների և 5 տարեկանների ուսուցման խմբերի դաստիարակներին  հրավիրում ենք կրթահամալիրում մասնակցելու ամենամսյա ապրիլյան վերապատրաստման եռօրյա դասընթացի։ Մասնակիցները կծանոթանան հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայրին, կրթահամալիրի դպրոց-պարտեզին, կմասնակցեն «Իմացումի հրճվանք» ծրագրի բլոգային-նախագծային ուսուցման կազմակերպմանը։ 

Վերապատրաստումը կլինի ապրիլի 4-6-ը՝ ժամը 9.00-16.00։ Մասնակցության գրանցումը կատարվում է մինչև ապրիլի 2-ը՝ անհատական մասնակցության հայտով կամ [email protected] հասցեով ուսումնական հաստատության ղեկավարի, մարզի կրթության վարչության ներկայացրած խմբային հայտով։

Կրթահամալիրում մասնակիցները կարող են օգտվել կացարանի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (ներբուք, նեթբուք), մարզական՝ մարզահագուստով։

Վերապատրաստման սկիզբը՝ կրթահամալիրի Մայր դպրոցում։ Հասցե՝ Ա. Բաբաջանյան 25։

Հեռախոս՝ 010 74 72 46, 091 43 10 99