• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատիր ճի՛շտ ճանապարհի վրա և գոհացի՛ր ունեցածովդ․․․

.... Լավ, էս ո՞նց է, որ Անուշի-Սարոյի սիրո հուզիչ պատմությունը, որ պարբերաբար ինձ շարքից հանում է, ձեզ որևէ տարիքում, ա՛յ սեբաստացիներ, չի համակում, այնպես, որ իրար պատմեք։ Մարիամ Մնացականյանի հետ երեկվա զրույցը սրա մասին ինձ այնքա՜ն հուսադրեց, որ ահա գիր եկավ, Թումանյանի Դավիթն ու Անուշը իրար շարունակություն եղան։ Մնացածը թողնենք օրացույցին մեր, նրա կազմակերպման ուժին, մեր՝ ավանդապատումի համար շարունակ ծիսական-բեղուն դարձող միջավայրին․․․ Պրծում չունեք։ Միայն թե ջնջեք ձեր ականջներից Արմեն Տիգրանյանի օպերայի երաժշտությունը. լավի-վատի մասին չէ իմ խոսքը, ավելի լավ, եթե հավանում եք, լսեք-երգեք, բայց որպես Արմեն Տիգրանյանի ստեղծագործություն․․․ Թումանյանի Անուշի հետ կապը ո՞րն է․․․ երբ կա Թումանյանի պատումով ամբողջական, այս զարմանալի-ազգային կտավը, ինչպես նրա Դավթի մասին վիպերգը․․․ Այսպիսով ես միանում եմ ձեր երեկվա ներկայացրած խենթ վիպերգին, դուք էլ միացեք իմ ու Մարիամի նախաձեռնած անուշ պոեմին․․.

Կրթահամալիրի տնօրենի փետրվարի 17-ի օրագիրը։

Լուսանկարը՝ Մելինե Սիմոնյանի