• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային հայտեր կընդունի

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։

Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից որևէ մեկի կամ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում հավելյալ առավելություն կտա այն ծրագրերին, որոնք.

  • միտված կլինեն հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,
  • կխթանեն նոր աշխատատեղերի ստեղծմանը,
  • կընդգրկեն հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ,
  • կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ,
  • կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափն է՝ 5.000.000 ՀՀ դրամ։

Մրցույթի և դիմելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:
 

Լրացնել օնլայն դիմում հայտը