• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիարից հարսանեկան գեներալ դուրս կգա՞…

Երեկ Վոլդ-Վիժն ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային ղեկավարների համար կազմակերպված կլոր սեղանին մասնակցեցի կրթահամալիրով նրանց շրջայցից հետո, ինչպես մեկ օր առաջ էլ՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրեր համակարգողների կլոր սեղանին։ Շրջայցերին ես առաջ, այո, մասնակցում էի, բայց հիմա և՛ մանկավարժության կենտրոնն է մեր շատ ավելի կարող-ինքնավար, և՛ մեր դպրոցների ղեկավարները… Կլոր սեղանին իմ ներկայությունը տեղին է, բավարար՝ մեր գործընկերության կարևորության-պատրաստ լինելը հաստատելու համար առաջին դեմքով և գործընկերության զարգացման առաջիկա ուղղությունները որոշելու համար, որ խոսքից գործի անցումը հնարավոր արագ լինի… Մենք ոչ միայն մանկավարժության լաբորատորիա ենք ողջ Հայաստանի համար, մենք ունակ ենք հեղինակային մանկավարժության գործուն լաբորատոր ցանց ստեղծելու Հայաստանով մեկ։ Եվ ոչ միայն կարող ենք. մենք սկսել ենք այդպիսի ցանցի հանգույցները…

Կրթահամալիրի տնօրենի օրագրի 1300-րդ էջը։