• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ուսումնական Արագածոտն» նախագծով այցելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
07․02.2018թ.

Փետրվարի 8-ին կրթահամալիրի փետրվարյան օրացույցով «Կրթահամալիրի տնօրենի արտագնա աշխատանքը «Ուսումնական Արագածոտն» նախագծային խմբերով» կազմակերպելու համար.

  1. հաստատել նախագծի բովանդակությունը, աշխատակարգը.

9։30՝ մեկնում Մեդիակենտրոնից
10։00՝ հանդիպում Արագածոտնի մարզպետարանում.
11։00` հանդիպում Աշտարակի քաղաքապետարանում. այցելություն Աշտարակի մանկապարտեզներ
13։00՝ վերադարձ

  1. հաստատել նախագծի մասնակիցների ցուցակը.

Աշոտ Բլեյան, տնօրեն
Լուսինե Փաշայան, «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավար
Յուրա Գանջալյան, օտար լեզուների լաբորատորիայի ղեկավար
Անի Հովհաննիսյան, նախադպրոցական կրթություն, 3-րդ կուրս
Մերի Ավչյան, նախադպրոցական կրթություն, 3-րդ կուրս

  1. մեկնումը՝ ժամը 9.30՝ Մեդիակենտրոնից, վերադարձը՝ մինչև ժամը 14։00.
  2. ճամփորդությունը կազմակերպել Յուրա Գանջալյանի անձնական ավտոմեքենայով.
  3. Լուսինե Փաշային պատասխանատու համարել կրթահամալիրում իրականացվող վերապատրաստումների, դրանց մասնակիցների ընտրության պայմանների ներկայացման, սովորողների հետ Աշտարակի մանկապարտեզների վիճակի, խնդիրների, առաջարկությունների գրանցման համար.
  4. Սոֆյա Այվազյանին՝ նախագծի մասնակցությունը, լուսաբանումը սովորողների համար ուսումնական աշխատանք համարել՝ քոլեջի դասացուցակով որոշված ուսումնական պարապմունքներին մասնակցությունը կազմակերպելով հեռավար.
  5. Տաթև Աբրահամյանին՝ փետրվարի 8-ի ուսումնական աշխատանքը 2-3 դասարանում կազմակերպել Լուսինե Փաշայանի և Մելինե Սիմոնյանի նախագծով.
  6. մասնակիցներին՝ ունենալ անհատական թվային միջոցներ՝ պայմանավորվածությունների գրանցման, Աշտարակի մանկապարտեզների աշխատանքների լուսաբանման համար։

Հիմք՝ հեղինակային կրթական 2018թ. ծրագրի «Ուսումնական Արագածոտն» նախագիծը, ուսումնական օրացույցը, մանկավարժության կենտրոնի ղեկավարի հայտը։

Կրթահամալիրի տնօրեն`                          Ա. Բլեյան