• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

7-րդ դասարանցիները ներկայացնում են իրենց այլոց փորձի ուսումնասիրությունը

Հունվարի 29-ի առավոտյան կրթահամալիրի մի բավականին մեծ խումբ այցելեց Փարաքարի Բիո լճակ: Խումբը գլխավորում էր տիար Բլեյանը: Խմբի մեջ էին նաև Էմանուել Ագջոյանը, Քնարիկ Ներսիսյանը, Մարթա Ասատրյանը և Հայկուհի Հովհաննիսյանը՝ Միջին դպրոցի իր անգլերենի ընտրությամբ սովորողների խմբով: Փարաքարի համայնքի ղեկավարը ծանոթ է մեր կրթահամալիրի և հատկապես Հայկուհի Հովհաննիսյանի շրջակա միջավայրի մաքրությանն ուղղված հետևողական աշխատանքին և այդ էր պատճառը, որ նա այդքան պատրաստակամությամբ էր եկել հանդիպմանը: Ես չգիտեմ, թե Փարաքարի  Բիո լճակի մաքրման ու գործարկման մասին ինչ մանրամասներ քննարկվեցին այդ օրը, բայց այն որ այդ ուսումնական ճամփորդությանը ներկա էր եղել նաև Հայկուհին իր խմբով, ուրեմն անպայման շարունակություն լինելու էր: Նա իր 7-րդ դասարանցիների հետ հայերեն է թարգմանել կոյուղաջրերի մաքրման փորձի մասին պատմող մի հնդկական տեսաֆիլմ, որը ներկայացվում է այսօր: Համոզված եմ, որ Հայկուհին իր հետևողականությամբ հասնելու է այն բանին, որ այդ բիո լճակը սկսի գործել:

Թարգմանված ուսումնական տեսաֆիլմը կարող եք դիտել Հայկուհի Հովհաննիսյանի բլոգում:

 

Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի