• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Յոթնօրյա ծեսի մեջ ենք այսօրվանից

«Իսկական հարսանիք ագարակում» ուսումնական նախագիծ

Այսօր՝ հունվարի 20-ին ծեսի առաջին օրն էր՝ «Հարսանիքի ճանապարհով». Մարմարյա սրահում ներկայացվեց ծրագիրը։ Ես՝ հարսանյաց արարողապետ տիարը,  ծեսի պատասխանատուների հետ անցա հարսանիքի ճանապարհով մինչև Ագարակ։ Ագարակում մեր թագավոր-թագուհին ցույց տվեցին, որ կարողանում են անակնկալի չգալ։

Հունվարի 21-ին ծեսի 2-րդ՝ ընտանեկան օրն է, սկսում-շարունակում ենք ուսումնական մեդիանյութերի հրապարակում՝

  • անհատական-ընտանեկան կատարումներով հարսանեկան ձայնադարան-տեսադարան սովորողի, ուսուցչի ուսումնական բլոգներում, ենթակայքերում,
  • կրթահամալիրի մեդիագրադարանում-ձայնադարանում ծեսի ուսումնական նյութերի փաթեթների  ամբողջացում.
  • ընտանիքի անդամների հարսանեկան պատմություններ.
  • ընտանիքը «Իսկական հարսանիք» ծեսի պատվիրատու.
  • հարսանեկան ձևավորման նախագծերի հրապարակում.
  • հարսանեկան խոհանոցի մենյուների հրապարակում։

Հունվարի 22՝ սկսում ենք հարսանեկան ձևավորում՝

  • կենաց ծառեր կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում.
  • տարոսիկներ.
  • հարսանեկան ճանապարհի, ագարակի ձևավորում.
  • հարսին-փեսային նվերների պատրաստում.
  • մարմարյա սրահում կենաց ծառերի, տարոսիկների ցուցադրություն։

Հունվարի 23՝ սկսում ենք՝

  • ազգային խաղերի փորձեր. կոխ, պարան քաշելու մրցություն.
  • ազգային խաղեր ագարակում.
  • ազգային խաղերի տեսադասեր.
  • գուսանական մրցույթներ։

Հունվարի 24՝ սկսում ենք հարսանքավորի ձևավորում

  • հարսի զգեստներ.
  • հարսանքավորի պատրաստություն.
  • փեսայի նարոտներ.
  • քավորի թրեր.
  • հարսանքախաղեր՝ հարսիկներ-փեսայիկներ, ազապիկներ-հարսնաքույրիկներ, քավորիկներ։

Հունվարի 25՝ Հարսանեկան խոհանոց կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում

  • հարսանեկան գաթա.
  • հարսանեկան ուտեստներ։

Հունվարի 26՝ Իսկական հարսանիք. հակաբացիլ ծես՝

  • Մարմարյա սրահում տոնախմբություն գուսանական համույթի նվագակցությամբ.
  • Հարսանքավորի երթ Մարմարյա սրահ-կրթահամալիրի կայանատեղի-վերնանցում-Բախշյան այգի-Ագարակ՝ զուռնա-դհոլով, ծիսական երգով-պարով, առաջ ընկած աղվեսներով.
  • տոնախմբություն Բախշյան այգում.
  • տոնախմբություն Ագարակում.
  • հարսանեկան սեղան-հյուրասիրություն Մարմարյա սրահում, Բախշյան այգում, Ագարակում։

Նախագծերն սկսում-ավարտվում են երգուպարով՝ Մարմարյա սրահում, Ագարակում, հարսանիքի ճանապարհին։

Օրերը լուսաբանվում են մասնակիցների, կրթահամալիրի, դպրոցի, դասարանի TV-ռադիոների կողմից։ Դպրոցը, դասարանը, խումբը շաբաթվա վերջում հրապարակում է իր «Իսկական հարսանիք» ֆիլմը, փաթեթը։

Արարողապետի օգնականներին ներկայացնում եմ.

  • Սյուզի Մարգարյան, Մարինե Մկրտչյան՝ Մարմարյա սրահում ծեսի
  • Նելի Փիլոյան, Սաշա Սարգսյան՝ հարսանքավորի երթի
  • Աննա Երիցյան, Ստեփան Թորոյան՝ ագարակում ասպետական մրցույթների ու ազգային խաղերի բեմադրության։