• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրացերենի առաջին պարապմունքը Գյումրիում

Հունվարի 18-ին՝ ժամը 15։00, Գյումրու Երիտասարդական պալատում (Աբովյան 133/3) մեկնարկում է Գյումրիի տարատարիք սովորողների վրացերենի լրացուցիչ կրթության դասընթացը։ Պարապմունքը վարում է մրցույթով ընտրված ուսուցիչ Ալլա Հովհաննիսյանը։ 

Դասընթացին հայտագրված գյումրեցիներին, վրացերենի ուսուցմամբ հետաքրքրվողներին հրավիրում ենք մասնակցելու։ 

Դասընթացը կազմակերպվում է կրթահամալիրում ՀՀ և ՎՀ ԿԳՆ հավանությամբ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ», «Ուսումնական Գյումրի» նախագծերով։ Առաջին պարապմունքին մասնակցում է կրթահամալիրի նախագծային խումբը՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ղեկավարությամբ։