• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով… Բարձրից…

Ես էլ քանի՛ տարի այս օրվան եմ սպասել. տեսեք՜ տղաս՝ Դավիթն էլ, ինչպես իմ երաժշտական հայտնի Լիլիթ-Տաթև-Շուշան տրիոն, իմ երաժշտականությունն է ժառանգել… Անմիջապես, րոպեներ անց Շուշանի դաշնամուրի ուսուցիչ-հմայիչ դուետի՝ Սվետա-Լիլիթ Առաքելյանների ջերմ, չէ, տաքուկ գրկում հայտնվեցինք երեքով… Սվետան ինձ, իմ երաժշտականությունը, Շուշանի-իր Լիլիթ աղջկա ընկերությունը գովեց-հիշեց-հայտարարեց իր նման ճաշակով-մարդավարի։ Դավիթն էլ՝ մոր փորում, իր դաշնամուրի ուսուցիչ Լիլիթի հետ… Չես կտրի… Մեկ ժամ անընդհատ… Այդ արանքում ես ու Սվետան հասցրինք Արթուր Շահնազարյանի մշակած-ուղարկած հարսանյաց ծեսի բովանդակությանը ծանոթանալ, հունվար ամսվա մեդիաուրբաթ-համերգների վրայով անցնել…

Կրթահամալիրի տնօրենի` հունվարի 8-ի պատումը: