• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրն է այսպիսին, ու գիրն էլ՝ որպես տաղ անձնական…

Կուզեմ, որ Դավթինը լինեն, իր որոշումը լինեն տարվա բոլոր օրերը… Միայն մի օրը՝ իր ծննդյան օրը, անխախտ լինի, բառը չեմ սիրում-գործածում եմ՝ կանխորոշած… շնորհակալության համար պահի…
Անցնի ողջ օրը, հանդիպի բոլորին-յուրաքանչյուրին, հարազատ-բարեկամ-ծանոթ-անծանոթի, սեբաստացի-ոչ սեբաստացու, ու շնորհակալ լինի: Իմ Էմմա քույրիկից սկսած, վերջացրած մեր Նազենի կրտսեր քույրիկով, արանքում հազար սիրելի, ու յուրաքանչյուրդ, բոլորին Արմինեն, ես ու Դավիթը շնորհակալ ենք. առանց ձեզ մեր հերոսը՝ ուղիղ վեց տարեկան, այսպիսին չէր լինի… 

Կրթահամալիրի տնօրենի` դեկտեմբերի 12-ի օրագիրը: