• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
08․12.2017թ.

Դեկտեմբերի 11-15-ը կրթահամալիրում կազմակերպվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների   (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի 6-րդ փուլը: Այդ նպատակով.

  1. համակարգող նշանակել 2-4 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանին.
  2. Նելի Արղությանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված 1)․
  3. հաստատել մասնակցների ցուցակը (հավելված 2)
  4. վերապատրաստումը կազմակերպել կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, քոլեջում․պատասխանատուներ՝
  • Արևելյան դպրոց-պարտեզ - Նառա Նիկողոսյան
  • Արևմտյան դպրոց-պարտեզ - Տաթև Աբրահամյան
  • Հյուսիսային դպրոց-պարտեզ - Քնարիկ Ներսիսյան
  • Հարավային դպրոց-պարտեզ - Շամիրամ Պողոսյան
  • Քոլեջ - Սոֆյա Այվազյան.
  1. վերապատրաստող ճանաչել կրթահամալիրի 2-4 տարեկանների, 5 տարեկանների դաստիարակներին և օգնականներին, երաժշտության դաստիարակներին, տեխնոլոգ-ուսուցիչներին, պատասխանատուների ներգրավմամբ՝ այլ մանկավարժական աշխատողների․
  2. վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը ժամը 9․00-11․00 կազմակերպել կրթահամալիրի Մայր դպրոցում․ պատասխանատու՝ Մարթա Ասատրյան և ընկերներ․
  3. դասընթացի ամենօրյա ամփոփման-լուսաբանման, մասնակիցների հայտով այլ լրացուցիչ կրթության պարապմունքների կազմակերպման պատասխանատու՝ Գոհար Բալջյան.
  4. մասնակիցների գրանցման, հաշվառման, վկայագրերի տրամադրման համար պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին․
  5. անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը, 2 անգամյա սնունդը (նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով) կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան կացարանում․ պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
  6. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան