• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
07․12.2017թ.

«Կրթական փոխանակումներ» ծրագրի շրջանակում  Ախալցխայի մարզի Վալե քաղաքի թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցի ուսուցիչների և սովորողների 13 հոգանոց խումբը (ցուցակը կցվում է) դեկտեմբերի 8-11-ին հյուրընկալվում է կրթահամալիրում: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Ավագ դպրոցին, Թամար Ղահրամանյանին.
  2. ընդունել ի գիտություն Մարթա Ասատրյանի և Թամար Ղահրամանյանի ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված 1).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոցի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ Արևմտյան դպրոցի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան