• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառ

Սիրով հրավիրում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակիցներին, ծնողներին և սաներին «Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառին։

Դեկտեմբերի 9-ին՝ 13։00-16։00, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի գյուղապետարանում իրենց արտադրած մթերքը ցուցահանդես-վաճառքի կհանեն Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ և Լուսաշող գյուղերի բնակիչները։ Անմիջապես գյուղացուց կարող եք գնել՝ միրգ, մեղր, չորամիրգ, պահածոներ, ընդեղեն, տնական սուջուխ/ բաստուրմա և շատ ավելին։
Միջոցառման նպատակը Նոր տարվա և Ծննդյան տոներին ընդառաջ Ուրցաձոր ժամանած Երևանի բնակիչներին գյուղական բարձրակարգ թարմ մթերք առաջարկելն է՝ գյուղաբնակների համար ստեղծելով եկամտի լրացուցիչ աղբյուր։
Լավ տրամադրությունը կապահովեն երգուպարը, տնական համեղ գինին, տաք գինին, խարույկը և հյուրասիրությունը:

Երևան-Ուրցաձոր-Երևան անվճար ավտոբուսները կշարժվեն Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացից՝ առավոտյան 11։00։
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր միջոցառմանը։ Խնդրում եմ հրավերը փոխանցել նաև գործընկերներին։
Մեծ խմբի դեպքում կարող ենք տրամադրել առանձին անճար մեքենա։

Մասնակցությունը հաստատելու համար՝ +37410) 58 58 84, +37493) 344-288
Միացեք նաև միջոցառմանը Facebook-ում:

Տոնավաճառն անցկացվում է Եվրոպական միության (EU) կողմից ֆինանսավորվող «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմադրամի (FPWC) և Օրգանական հողագործության հիմնադրամի (FOF)կողմից։

Հարգանքով՝ Արթուր Հարությունյան