• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չմուշկով… Հիսուն տարի անց…

Ես շարունակում եմ Ամանորի խորհրդի փնտրումը, որ 7-րդ դասարանցի Մերի Զաքոյանի «Ստեղծագործ իմ դեկտեմբեր հրապարակումով ձեռք բերեց մի տեսակ ինքնուրույն նախագծի կազմակերպում… Մերիի բլոգի հրապարակումներն իրենց վերնագրերով այնքա՜ն գերեցին, որ հիմա լավ եմ զգում մտքից, որ կարդալու եմ բոլորը… Ինչի՞ տնօրեն ես դու, եթե սովորողը բան է ասում, ու դու չես լսում. օրեր, շաբաթներ, ամիսներ հետո՞ պիտի կարդաս… Էն էլ ես՝ իմ ագահությամբ-աշխատանքի բարեխղճությամբ… Ձմեռ  պապ, տո՜ւր ինձ այդպիսի շնորհ, օժտիր կախարդանքով՝ սովորող-ուսուցչի ամեն գրած կլանելու…

Կրթահամալիրի տնօրենի` դեկտեմբերի 7-ի օրագիրը: