• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք վերապատրաստման ամփոփմանը

Կրթահամալիրում դեկտեմբերի 4-8-ը իրականացվում է նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում։ Մասնակիցները Արցախի, ՀՀ Շիրակի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի մարզերի, Երևանի մանկապարտեզների 63 աշխատողներն են, այդ թվում՝ տնօրեններ, մեթոդիստ-մանկավարժներ, դաստիարակներ, երաժշտության դաստիարակներ։ Նրանք կրթահամալիրի դպրոց-պարտեզներում՝ 2-4 տարեկանների, 5 տարեկանների խմբերում, այս օրերին կրթահամալիրով մեկ իրականացվող «Դպրոցը ամանորի բաց արվեստանոց. լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծին գործուն մասնակցությամբ ծանոթանում են հեղինակային կրթական ծրագրին՝ իր բաց միջավայրով, նախադպրոցական կրթության կազմակերպմանը, մեր ստեղծած դպրոց-պարտեզ հաստատությանը։ 

Դեկտեմբերի 8-ին՝ 12։00,  հրավիրում ենք Ձեզ վերապատրաստման ամփոփմանը՝ կլոր սեղան, վկայագրերի հանձնում, տոնախմբություն։

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

«Սեբաստիա» համերգասրահ, Մարմարյա սրահ
Հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25, 010 74 72 46, 09143 10 99