• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհակալ եմ հեքիաթս վերադարձնելու համար…

Աստիճանաբար ծանոթացա կրթահամալիրի կարգերին ու բարքերին… Իմացա, որ ուսուցչական երգչախումբ էլ կա, մեծագույն հետաքրքրությամբ գնացի առաջին փորձին… Մաեստրո Հարություն Թոփիկյան… փորձը սկսվեց Խորհուրդ խորհին շարականով… Աստված իմ… ինչ սիրուն էին երգում, ինչ պրոֆեսիոնալ էին երգում, իրենցից շատերը նույնիսկ յոթամյա երաժշտական կրթություն  չունեն: Ամեն մեկն ունի փոքրիկ, լուսավոր, մաքուր, պարզ ձայն ու այդ բոլորը մեկտեղելով Մաեստրոն այնպիսի բացարձակ մաքուր հնչողություն է ստանում, որ երանի մեզ լսողներին… Սիրեցի, այն դարձավ իմ երգչախումբը… 

Գրում են «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի անդամներ երաժշտության դասավանդող Մարինե Ոսկանյանը, խոհարար Անուշ Սողոմոնյանը։