• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Վերապատրաստման դասընթացի հրավեր

Նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակներին, երաժշտության դաստիարակներին, մանկավարժներին, վարիչներին, նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություն իրականացնողներին, նախադպրոցական հաստատություններում աշխատել ցանկացողներին հրավիրում ենք դեկտեմբերի 4-8-ը կրթահամալիրում մասնակցելու վերապատրաստման դասընթացի։ Մասնակիցները կծանոթանան հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայրին, նախադպրոցական գործող խմբերում իրականացվող աշխատանքային նախագծերին, կմասնակցեն լողի, հեծանվի պարապմունքների։ 

Մասնակցության գրանցումը կատարվում է info@mskh.am հասցեին ուղարկված անհատական հայտով և/կամ ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության ներկայացրած ցուցակով։

Կրթահամալիրում մասնակիցները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (ներբուք, նեթբուք), մարզական՝ մարզահագուստով։

Հասցե՝ Րաֆֆի 57

Հեռախոս՝ 010 74 72 46, 043 17 56 98
 

Վերապատրաստման ծրագիրը

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.