• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջազգային ազգագրական-հնագիտական բաց հավաք-ճամբար Հայաստանում

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նոյեմբերի 1-ից մեկնարկում է միջազգային պատանեկան ազգագրական-հնագիտական ամենամյա բաց հավաք-ճամբարը:

Ճամբարային խմբերը կարող են գիշերել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում՝ նախապես ուղարկելով մասնակցության հայտ:

Ճամբարականները մասնագետների հետ կմասնակցեն  հնագիտական պեղումների, ազգագրության, հնագիտության պարապմունքների,ճամփորդությունների:

Կլինեն պարային մենամարտեր-ելույթներ, ազգային երգի, պարի, պարերգի ուսուցում, ազգային բակային խաղերի ցուցադրություններ, մարզական հանդիպումներ՝ սուսերամարտ,նետաձգություն, ձիասպորտ, հեծանիվ, լող, ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս:

Սիրով սպասում ենք Երևանում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Մեր հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25. Կրթահամալիրի Մայր դպրոց
Հեռախոս՝ 73 23 30, 094 42 07 07
Էլեկտրոնային հասցեներ՝ info.mskh.am, [email protected],  [email protected]m.asatryan@mskh:

internationalteencamp.wordpress.com