• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռօրյա ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 17
16.10.2017թ.

«Նկարում ենք Փիրոսմանի», «Սովորում ենք վրացերեն», «Թբիլիսին իմ ֆոտոօբյեկտիվում» նախագծային խմբերով կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների 18 հոգիանոց խումբը Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման գործակալության, թանգարանների, թանգարանային ռեզերվների և կրթական ծառայությունների կենտրոնի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Անթիձեի հրավերով հոկտեմբերի 17-19-ին լինելու է Թբիլիսիում՝ «Պատանի հնագետ» ծրագրով աշխատանքներին մասնակցելու։ Այդ նպատակով․

  1. հաստատել մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Ռինա Շագինյանին, Կարինե Մացակյանին, իրականացվող նախագծերի ղեկավարներ՝ Զառա Ոսկանյանին, Աննա Երիցյանին, Սուսան Ամուջանյանին և Սոնա Մանուկյանին․
  3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հոկտեմբերի 17-ին, ժամը 9:00, Մայր դպրոցից,  վերադարձը՝ հոկտեմբերի 19-ին, ժամը՝ մինչև 20:00.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ford 60 LZ 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Կարեն Հարությունյան (հեռ․ 077 89 70 17)․
  6. նկատի ունենալ, որ մասնակիցների գիշերակացը, երկուանգամյա սնունդը կազմակերպում է հրավիրող կողմը, ճանապարհածախսը՝ մասնակիցները․
  7. ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը վճարում է ուսուցիչ-մասնակիցներին փոխադրման համար․
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Կարապետյան Նարեկ – 11-րդ դաս. (վրացերենի ընտրություն)
  2. Մելքումյան Արսեն – 6-րդ դաս. (Նկարում ենք Փիրոսմանի)
  3. Խաչիկյան Անուշիկ – 10-րդ դաս. (վրացերենի ընտրություն)
  4. Մայիլյան Սոնա – 12-րդ դաս․ (վրացախոսների ակումբ)
  5. Աճեմյան Թամարա – 11-րդ դաս․ (Նկարում ենք Փիրոսմանի)
  6. Սահակյան Արփի 10-րդ դաս․ (վրացերենի ընտրություն)
  7. Նահապետյան Յանա – 7-րդ դաս. (Նկարում ենք Փիրոսմանի)
  8. Բադալյան Ալեքս – 6-րդ դաս․ (վրացերենի ընտրություն)
  9. Մելիքյան Լինդա - 6-րդ դաս․ (վրացերենի ընտրություն)
  10. Օհանջանյան Մոնիկա - 6-րդ դաս․ (Նկարում ենք Փիրոսմանի)
  11. Աբգարյան Մանե - 6 դաս. (վրացերենի ընտրություն)
  12. Մայիլյան Լուսինե -7-րդ դաս․ (վրացերենի ընտրություն)

Հավելված 2

Ծրագիր

Հոկտեմբերի 17

09:00  Մեկնում Մայր դպրոցից
Երթուղի՝ Երևան, Սևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Սադախլո, Մարնեուլի, Թբիլիսի:
15:00   Ժամանում հյուրանոց (Լեսելիձեի փողոց), տեղավորում հյուրանոցում
16:00   Հանգիստ
18:00   Ընթրիք
19:00   Երեկոյան Թբիլիսի, (Ռիղե, ճոպանուղի, Նարիղալա)
21:00   Հանգիստ

Հոկտեմբերի 18

09:00  Նախաճաշ
10: 00   «Պատանի հնագետ» հայ-վրացական  համատեղ նախագիծ
13:00   Մցխեթա (Ջվարի, Սվետիցխովելի)
15:00   Ճաշ
15:30   Խոջիվանք, հայ գրողների պանթեոն
16:00   Սբ. Գևորգ եկեղեցի, Սբ. Էջմիածին
18:00   Ընթրիք
19:00   Երեկոյան Թբիլիսի
21:00   Հանգիստ

Հոկտեմբերի 19

09:00  Նախաճաշ
10:00   Այցելություն 37, 98 դպրոցներ (հայ վրացական երգ, պար)
12։00   Այցելություն Գլդանի շրջանի ուսումնատեխնիկական Քոլեջ (Профессионально-техническое училище) - նոյեմբերի 6-8-ի ուսուցիչերի վերապատրաստման կլոր սեղանի նախապատրաստական աշխատանքների համար
15․00  Մեկնում Երևան