• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Աշխատանքի հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է վրացերեն դասավանդողի՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Նոյեմբերյանում աշխատանքի համար։ 

Կրթահամալիրում վրացերեն դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն, վրացերենը մասնագիտական աշխատանքում, կյանքում գործածելու փորձ,
  • տիրապետում է օտար լեզուների ուսուցման արդիական հնարների,
  • կարողանում է՝
    համակարգիչը, համացանցը կիրառել ամենօրյա աշխատանքում, վարել իր ուսումնական բլոգը,
    կազմել վրացերենի լրացուցիչ ուսուցման դասընթացի ծրագիր տարատարիք սովորողների համար.
    կազմել հանրակրթական՝ սովորողի ընտրությամբ վրացերենի դասավանդման ծրագիր.
    ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ հեռավար ուսուցման.
    «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով մշակել և իրականացնել կրթական փոխանակումների նախագծեր.
    ճամփորդել սովորողների հետ, կազմակերպել ուսումնական ճամբար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց: 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.