• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայ-վրացական հանրակրթական կամուջներ» կրթական փոխանակումների ծրագրով ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ N

25․09․2017թ․

Վրաստանի Թբիլիսի քաղաքի նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների 19 հոգիանոց խումբը (հավելված 1) «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով 2017թ. սեպտեմբերի 27-30-ին լինելու է Երևանում՝ մասնակցելու կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման դասընթացի, նախապատրաստելու կրթահամալիրում մշակված դպրոց-պարտեզի մոդելի ներկայացումը ՎՀ ԿԳՆ-ում։ Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Հռիփսիմե Առաքելյանին, վերապատրաստման պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյանին․
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած ընդունելության-վերապատրաստման ծրագիրը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. ընդունելության ծրագրի, վերապատրաստման լուսաբանումը համարել միջին-ավագ դպրոցների վրացախոսների ակումբի ուսումնական աշխատանքը, պատասխանատու՝ Ռինա Շագինյան.
  6. դպրոցների ղեկավարներին՝ ապահովել հրամանում նշված աշխատանքների կատարումը սահմանված կարգով.
  7. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության, վերապատրաստման ծրագրի ուսումնական-կազմակերպական աշխատանքների համար  բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Մարիամ Բերուաշվիլի
  2. Թամար Կաչիաուրի
  3. Ինեսա Գասպարյան
  4. Խաթունա Ռիժամադձե
  5. Եկատերինա Խաբազիշվիլի
  6. Էլզա Չինչախաշվիլի
  7. Նինո Ցխովրեվաշվիլի
  8. Ինգա Բուգաձե
  9. Նինո Գրիգալաշվիլի
  10. Նատալյա Մեստիաշվիլի
  11. Մարիկո Չինչալաշվիլի
  12. Շորենա Կվեկվեսկիրի
  13. Էլիսա Բուկիա
  14. Իրմա Պապելիշվիլի
  15. Նատիա Ռոսեմաշվելի
  16. Եկատերիա Գոբեդիշվիլի
  17. Իրինա Կաաիշաուրի
  18. Միկա Տաբորիձե
  19. վարորդ