• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական հաստատություններում առկանոթբուք-նեթբուքերի սպասարկման կարգ

Կրթահամալիրի գրադարանի, ընթերցասրահների տեխնիկական ֆոնդը(նոթբուքերը, նեթբուքերը,պրոեկտոր, այլ) համարվում է տվյալ մասնաճյուղի գույքը:

Տեխնիկան (նոթբուքը, նեթբուքը) վարձավճարով տրամադրվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական հաստատությունների սովորողին մեկ կամ կես ուսումնական տարվա համար՝ պայմանով, որ տեխնիկան վերադարձվի տվյալ ուսումնական հաստատության ընթերցասրահ նշված ուսումնական տարվա վերջին:

Տեխնիկանտրվում է սովորողին միայն համապատասխան վարձավճարի վճարումից հետո, բացառությամբ այն դեպքի, երբ սովորողը դպրոցի կողմից ազատված է վարձավճարի մուծումից կամ ծնողի հետ դիմումի կամ պարտավորագրի համաձայն այն ուսումնական տարվա ընթացքում վճարելու համար:

Ուսումնական տարվա ընթացքում տեխնիկան օգտագործելու համար սովորողին տրվում է.

  • 1 շաբաթով- անվճար
  • 2 շաբաթ -1000 ՀՀ դրամ
  • 1 ամսով - 1000 ՀՀ դրամ
  • 1 ուսումնական տարի- ամսական 1000 ՀՀ դրամ։

Վարձավճարները պատկանում են դպրոցներին և կարող են օգտագործվել բացառապեսնոր ուսումնական տեխնիկա ձեռք բերելու կամ վնասվածը նորոգելու համար։

Վճարումը կատարվում է փոխանցմամբ:

Մասնագետը՝

  • Յուրաքանչյուր տեխնիկան գնահատում է ըստ մաշվածության աստիճանի (օրինակ՝լավ և բավարար)։
  • Ստուգում, ապահովում է ծրագրային փաթեթը։

Սովորողը՝

  • Պարտավոր է ուսումնական տարվա վերջում վերադարձնել տեխնիկան տվյալ ուսումնական հաստատության ընթերցասրահին:
  • Պատասխանատու է տեխնիկայի վիճակի համար։
  • Գույքը փչացնելու դեպքում տվյալ անձը տեխնիկան վերանորոգում է սեփական միջոցներով կամ կատարում է համապատասխան վճարում (կրթահամալիրի, այլ մասնագետի գնահատումից հետո)։
  • Վերանորոգման համար կարող է դիմել կրթահամալիրի մասնագետին։

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.