• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներքին ուսումնասիրություն կազմակերպելու կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (այսուհետ՝ կրթահամալիր) ուսումնասիրությունները կազմակերպվում են.

  • կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) նախաձեռնությամբ.
  • կրթահամալիրի ուսումնական մասնաճյուղի ղեկավարի նախաձեռնությամբ.
  • մասնագիտական խմբի, ուսումնական կենտրոնի ղեկավարի նախաձեռնությամբ:

Կրթահամալիրում ներքին ուսումնասիրությունը չորս փուլ ունի։

  • Նախապատրաստական փուլ։
    Այստեղ նշվում են, թե ինչ նպատակով է կազմակերպվում ուսումնասիրությունը, ինչ գործիքներ են կիրառվում, ովքեր են ուսումնասիրություն կատարողները, ինչ ժամկետներում։
  • Ուսումնասիրության փուլ։
    Այս փուլում նշված գործիքների կիրառմամբ կատարվում է բուն ուսումնասիրությունը։
  • Ամփոփման փուլ։
    Ուսումնասիրությունից հետո խումբը գրավոր ներկայացնում է ուսումնասիրության արդյունքները (հաշվետվություն): Հաշվետվությունում նշվում են այն թերությունները, որոնք ենթակա են վերացման, թերությունը շտկողը և ժամկետը: Եթե հայտնաբերված թերությունը հնարավոր է եղել շտկել ուսումնասիրության ընթացքում, այդ մասին նույնպես արձանագրվում է: Հաշվետվությունում արձանագրված փաստի հետ համաձայն չլինելու դեպքում, համապատասխան անձը կարող է առանձին կարծիք ներկայացնել: Ուսումնասիրության հաշվետվությունը ներկայացվում է կրթահամալիրի մասնաժողովին կամ վարչական խորհրդին:
  • Շտկման փուլ։
    Ոուսումնասիրության ընթացքում գրանցված թերությունները շտկվում են նշված ժամանակահատվածում, և այդ մասին գրավոր տեղեկացվում են մասնաժողովը կամ վարչական խորհուրդը: 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.