• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարի մասնակիցները շարունակում են պատմել

Եվս մի քանի օր ու ես կլինեմ Չինաստանում՝ ուսումս շարունակելու եմ Դալյանի համալսարանում։ Բայց մինչ իմ կյանքի ամենալուրջ ճամփորդությունը սկսելը, ես մասնակցեցի դպրոցական կյանքիս ամենահետաքրքիր,միգուցե և վերջին ճամփորդությանը։ Ցավով եմ ասում վերջին, քանի որ միշտ հավեսով եմ ճամփորդել, եղել եմ հայաստանյան տարբեր ճամբարներում, Արցախի «Ասպետ» ճամբարում, Իզմիրում, վերջինն էլ Անակլիայում՝ «Ապագայի ճամբարում»։ 
Շրջանավարտ Էրիկ Սահակյան

Ամենից պատասխանատուն Հայաստանը ներկայացնելն էր, մեր ազգային պարերը, երգերը, որը մենք, իհարկե, արեցինք հիանալի։
Դեռ ճամբարի տպավորությունների տակ եմ, առավոտյան արթնանում եմ ժամը 7֊-ինու սպասում, թե երբ պետք է երաժշտությունը միանա, որ իջնենք ու մեր Արչիի ասած «Два два» կանգնենք։
Միլենա Մկրտչյան