• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կամավորի օրագիր

Գրում է Մարինե Մխիթարյանը

Կամավորությունը Սեբաստացիում այլ է, դու միայն կամավոր չես, ուսուցիչ ես, ծնող ես, դաստիարակ ես, դայակ, պարտիզպան, լողորդ, հոգեբան ու նմանատիպ բոլոր հնարավոր մասնագիտություններին տիրապետող անհատ:
Սկսում է աշխատել կամավորի հոգեբանությունը։ Ո՞րն է առավելությունը… Սկսում ես քեզ ավելի պիտանի զգալ, ավելի կարևոր, ավելի գիտակ ու ավելի մարդամոտ: Քեզ պարտավորեցնում են, հետաքրքիր բառ է՝ «պարտավորեցնել»…Ովքե՞ր… Ճամբարականները՝ երեխաները, ճամբարի տերերն ու պահապանները:

Ընկերության մասին կարելի է անվերջ խոսել, փորձեցի առակի միջոցով ասելիքս տեղ հասցնել. ճիշտ ընտրենք մեր ընկերներին: