• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում 2017-2018 ուսումնական տարվա ընդունելությունը շարունակվում է

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շարունակում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելությունը միջին դպրոցում՝ 6-8-րդ դասարաններում։ 

Ուսուցման կազմակերպման ձևերը՝ առկա, հեռավար, տնային ուսուցում։

Տեխնոլոգիական հանրակրթություն։ Ուսումնական պլանների անհատականացում սովորողի ընտրությամբ, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով։ Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Ուսումնական ագարակ, կենդանիների-բույսերի խնամք։ Արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաների ցանց։ սովորողի ընտրությամբ երրորդ օտար լեզվի ուսուցում՝ վրացերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն։ Քաղաքային, արշավախմբային ճամբարներ, կրթական փոխանակումներ, ռազմամարզական խաղեր-ճամբարներ։ Սովորողների, դասավանդողների արձակուրդային ուսումնական նախագծեր։ Ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ, ուսումնական ճամբարներ։ Ուսուցման բաց, ամբողջական ներառական միջավայր։ Երկարացված ուսումնական օրվա կազմակերպում։ Սովորողների տեղափոխում քաղաքի բոլոր կողմերից, մերձակա բնակավայրերից։ 

Համեցեք Միջին դպրոց՝ Ա. Բաբաջանյան 25։
Հեռախոս՝ 73 23 30, [email protected]