• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նկատողություն հայտարարելու մասին

ՀՐԱՄԱՆ
08․08.2017թ.

 

Այսօր հայտնաբերեցի, որ կրթահամալիրի Մայր դպրոցի խաղադաշտի հարավային ճակատը՝ հարակից պուրակի երկարությամբ, աղբի մեջ կորած է, իսկ մատղաշ ծառերը երկար անխնամ մնալուց չորանում են։ Այգեպան Գևորգ Ստեփանյանին հայտարարում եմ նկատողություն։ Մարթա Ասատրյանի և Մարգարիտ Սարգսյանի ուշադրությունն եմ հրավիրում այգեպանի անբարեխիղճ աշխատանքի վրա։
Միջին դպրոցի ճամբարը (ղեկավար՝ Գոհար Եղոյան) ճամբարային ռեժիմով որոշված պարտիզապուրակային գործունեությամբ չի զբաղվում։
Վահրամ Մարտիրոսյանին՝ շտապ կազմակերպել այդ ճակատի մաքրումը և աղբի տեղափոխումը։
Հրամանում նշված մարդիկ պարտավոր են մինչև օրվա վերջ արձագանքել։ 

 

Կրթահամալիրի տնօրեն`                          Ա. Բլեյան