• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայոց նոր Աշխարհացույցի մասին է իմ գիրը․․․

Հալալի-գոհունակության երրորդություն ապրեցի ես այդ ընթացքում, մեկ՝ Ուխտասարի Ծղուկ գագաթին, հարազատացած մարդկանց հետ․ ախր, ճանապարհը մինչև այս, շոգին-կրակին, փոշու մեջ, երկար ցնցող ամենագնացում, հետո, Ուխտասարի լճի ու ստորոտի միջև փռված սալարկով, հետո թեք սարով, մինչև գագաթ, Դավիթ Բլեյանի, Արմինեի ու վճռական-հարազատությունը վերելքով հաստատած Բլեյան-Թադևոսյան-Բալոյանների հետ․․․ Ծղուկից այս աշխարհը՝ չորս կողմ բացվող, ափիդ մեջ, օտարերկրացիների տարբեր խմբեր, լիճն ու ավազանը իրենցով արած, տեսարան, որ կմնա-չի ջնջվի՝ ինչպես նախորդ անգամ Աբուլի գագաթից․․․ Ուրիշ ինչպե՞ս դու կունենաս այս զգացումը-ապրումը-հիացումը, ուրիշ ինչպե՞ս կհայտնաբերես քեզ մինչ այս անհայտ աշխարհն այս, որ մի բառով չես կոչի, երկուսով՝ Ծղուկ-Ուխտասար․․․

Կրթահամալիրի տնօրենի՝ օգոստոսի 7-ի օրագիրը: