• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային տապը ստեղծականության ու նախաձեռնության ուժանյութ…

 Ամառ 2017-ի ծրագրով Սևանի «Ժայռ»-ում մարզական-հայրենագիտական-ընթերցողական ճամբարն այսպիսին էր մտածված, հնգօրյա ու անընդհատ… իրար հերթագայող, իրարից տեղ-օր փախցնող ուսումնական հայտերի հեղեղով… այնպես չէ՝ չեղավ, եղավ, իհարկե, եթե համեմատես… Բայց ասված է, սաստված իմ մանկությունից եկող, առարկություն չհանդուրժող մայրենիով՝ չհամեմատվես…, ու ես գոհ չեմ, իհարկե։ Ինչո՞ւ չեղավ այնպես, ինչպես պատկերացված էր պարզ, ինչպես կարող էր լինել։ Օգոստոս կա ընթացքում ու Սևանի եղանակի զարդը՝ սեպտեմբերը ողջ… 2017-2018-ի օգոստոսի օրացույցում Սևանի «Ժայռ» ճամբարը ուսումնական 2017-2018-ի նախագծերի ներկայացման հարթակ է…

Կրթահամալիրի տնօրենի՝ օգոստոսի 5-ի օրագիրը: