• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախյան «Ասպետ». մասնակցության հայտերի ընդունումը շարունակվում է

Շնորհակալ ենք ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի հայաստանյան պատանիների անվտանգ տեղափոխումը հարմարավետ ավտոբուսներով կազմակերպելու համար:
Առիթից օգտվելով՝ սիրով հիշեցնում ենք, որ Արցախի կրթության նախարարի հրավերով կրթահամալիրի պատանիների խումբը՝ սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարյանի, նետաձգության մարզիչ Գևորգ Հազարումյանի հետ մասնակցելու է Արցախում՝ Նոր Այգեստան գյուղի մոտ, Բալուջայի ափին, «Ասպետ» ռազմամարզական պատանեկան ամենամյա ճամբարին։
Ովքեր դեռ չեն հասցրել հայտագրվել, թող շտապեն. տեղերը սահմանափակ են: Ճամբարը բաց է Հայաստանի 10-12 դասարանների տղաների համար, ովքեր ցանկանում են Արցախի հասակակիցների հետ 8 օր՝ օգոստոսի 6-13-ը, ապրել ռազմա-մարզական-բանակային կյանքով, ճամփորդել Արցախում:

Բոլոր այն տղաները, ովքեր ուզում են մասնակցել ճամբարին, թող արագ արձագանքեն [email protected]  էլեկտրոնային հասցեով, զանգեն 010 47 00 42, 095617070: