• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մրցութային կարգով աշխատանքի է հրավիրում մաթեմատիկայի դասավանդողի։ 

Կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն, սիրում և հետաքրքրվում է մաթեմատիկայով, տիրապետում է մաթեմատիկայի դասավանդման տարբեր հնարքների, գիտի առնվազն մեկ օտար լեզու, համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, սիրում է ճամփորդել,
  • կարողանում է.
    կազմել դպրոցական մաթեմատիկայի, նրա առանձին բաժինների դասավանդման ծրագիր
    կազմել սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագիր
    ստեղծել ուսումնական նյութեր
    ստեղծել հեռավար ուսուցման ուսումնական նյութեր
    կազմել և սովորողների հետ իրականացնել նախագծեր
    ուսուցումը կազմակերպել ուսումնական բլոգներով
    կազմել մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ
    կազմակերպել ճամբար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց: