• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տոնական հմտությունների ցուցադրման երեկո. Իզմիր 2017

Իզմիր2017 Տիեզերագիտական ճամբարի մասնակիցները այս երեկո ցուցադրեցին իրենց պատրաստած համարներն ու իրենց երկրների մասին պատմող ցուցադրությունները։ Հետաքրքիրն այն էր, որ բոլոր խմբերի մասնակիցներն արդեն ճանաչում էին միմյանց ու ոգևորում. մթնոլորտը դրական էր ու աշխույժ։
Մասնակիցները տարբեր երկրներից էին ու տարբեր երկրների տարբեր քաղաքացներ՝ Բուլղարիա, Թուրքիա, Թուրքմենստան, Հունաստան, Հայաստան։
Հետաքրքիր էր դիտել տարբեր երկրների սովորողների ու տարբեր մշակույթների միախառնումը մեկ սրահում։ Սովորողների` միմյանց ոգևորող ծափերի ներքո ոչ մի թերություն կամ վրիպում չէր երևում։ Դասավանդողները նույնպես ոգևորում էին ու դրական խոսքեր ասում միմյանց։ Կարևորը հենց այս համագործակցային ու բարեկամական մթնոլորտն էր։

Խմբերի նախապեսպատրաստվածության մակարդակը, նախագծին լուրջ մոտեցումն ակնհայտ էր. պատրաստված էին Բուլղարիան, Հայաստանը և Ստամբուլի մեկ դպրոց։ Մեր խմբի պարը ոգևորեց. բոլորը բարձր ծափահարում էին։ Բուլղարիայի մեր գործընկերը ցանկություն հայտնեց իր խմբի հետ գալ Հայաստան` կրթահամալիր, սովորել մեր պարերը։ Երգն ու կիթառային կատարումը նույնպես ստացված էր. դահլիճը միացավ կրկներգին։ Երեկույթի վերջում ջոկատավարները պարեցին մեզ արդեն լավ հայտնի ֆլեշմոբային պարը. սովորողները միացան, դահլիճը սկսեց պարել։ Կենտրոնում մեր սովորողներն էին։

Հերմինե Անտոնյան