• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիր այցելության մասին

Երեկ այցելել էի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Ինձ համար նպատակ եմ դրել այցելելու մեր լավագույն դպրոցները, ծանոթանալու նրանց դրական փորձին ու փորձելու նախաձեռնությունների միջոցով դրանք տարածել մյուս դպրոցներում: Այդ առումով «Մխիթար Սեբաստացին» լավագույն ընտրություններից մեկն է, ուր աշակերտի ու ուսուցչի համար ստեղծված մի հարմար միջավայր` գիտելիք, հմտություն, ազատություն փոխանցելու և ստանալու համար: Ու երբեմն չես հասկանում` ով է ում սովորեցնում:

Նախակթարաններն` իրենց բաց տարածքներով, «ծովերով», դպրոցներն` իրենց լսարաններով, կենդանաբանական այգով, ձիարանով և այլն ուղղակի հիացնում են: Պարոն Բլեյանի հետ պայմանավորվել ենք պարբերաբար շփվել` նաև իրենց կողմից առաջ քաշված «կրթական պարտեզների» գաղափարը կյանքի կոչելու համար:

Աղբյուրը՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջ