• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես ամպերն եմ սիրում․․․

Նախապատարստվելու նպատակով թերթում, փորփրում եմ հին ու նոր, ծանոթ ու դեռևս անծանոթ ստեղծագործությունների էջեր, հղումեր։ Ընտրությունս կանգ է առնում իմ սիրելի արտիստի՝ Լեոնիդ Ենգիբարյանի այս տողերի վրա.
«Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ: Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, եւ կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր… Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես․․․»

Գրական ակումբի պարապմուքներն ինձ համար մի-մի առանձնահատուկ բացահայտումներ են, հասունության նոր աստիճաններ, հոգևոր աշխարհների փնտրտուքներ, իմ՝ միշտ ջերմ ու հարազատ ուսուցչի՝ տիկին Մարիետի իմաստուն ուղղորդությամբ։ Այս ընթերցողական ճամփորդությունն էլ կարծես մեր հարազատ ու ոգեղեն թափառումների ամփոփումը դարձավ։ Սիրելի մարդկանց հետ ճամփա գնալն էլ ուրի՜շ վայելք է։
Արմինե Աբրահամյանի՝ ճամփորդի օրագրից:

Շառլ Բոդլեր «Օտարականը». կարդում է Արմինե Աբրահամյանը:
«Գրական ակումբ». Սևան 2017