• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շրջայց կրթական պարտեզով. հուլիսի 18

Շրջայց կրթահամալիրի տնօրենի, Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

10։00-10։30. Շրջայցի մեկնարկը. Կենտրոն

  • «Գարդենիա» ակումբի գործունեություն
  • Ուսումնական պարապմունք աստղացուցարանում (Արևելյան ճամբարականներ)
  • Շախմատի ակումբի պարապմունք 
  • Կրթական բաց համակարգ մեդիայում. ներկայացում

10.30-11։00՝ Հյուսիսային (Գեղարվեստի) դպրոցում. Դպրոց-պարտեզը լողափին

  • «Չլմփան» համույթ
  • «Ճամբարականները հեծանվի վրա». հեծանվաերթ Կրթական պարտեզի հարավային հեծանվային նոր ճանապարհով
  • Նկարչական, պլեներային գործունեություն լողափին. «Գունատոն լողափին» 
  • Կրթահամալիր դիմող մասնագետների վերապատրաստում

11։00՝ Երթ դեպի Արևելք. կրթական պարտեզի կասկադ

11։15-11։30՝ Արևելյան դպրոց-պարտեզում

11։30-12։00՝ Մայր դպրոցում

  • Անակլիայի «Ապագայի ճամբարի» մասնակիցների պարի պարապմունք. Մարմարյա սրահ
  • Գրադարանային աշխատանքի ջոկատի գործունեություն կենտրոնական ընթերցասրահում
  • Պարտիզապուրակային գործունեություն
  • Պատանեկան աշխատանքի ջոկատ. հեծանվաուղու բարեկարգման աշխատանքներ
  • Միջին դպրոցի լրացուցիչ կրթության ճամբարի գործունեությունը

12։00՝ Երթ դեպի Արևմուտք

12։10-12։30՝ Արևմտյան դպրոց-պարտեզում

  • 2-4 տարեկանների լողափնյա խաղեր
  • Ճամբարականների կավագործություն լողափում, լողափնյա իրերի վերաներկում
  • լող-ընթերցանություն
  • «Էդմոն և ընկերներ» աշխատանքային ջոկատի գործունեություն

12։30-13։00՝ Ագարակում

Ամփոփում Արևմուտքում

Լուսաբանումը՝ «Հյուսիսափայլ» ռադիոյի, «Նոր» ռադիոյի, «Սուրհանդակի», Արևմտյան ռադիոյի։