• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ 
20․06․2017թ.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծով, կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների կրթամշակութային-հայրենագիտական արշավը հունիսի 22-24-ը Սամցխե-Ջավախքում կազմակերպելու համար․

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավարներ նշանակել Թամար Ղահրամանյանին, Սիլվա Հարությունյանին.
  3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հունիսի 22-ին, ժամը 7:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից,  Երևան – Բավրա – Գանձա - Փարվանա լիճ – Թմկաբերդ – Վարձիա – Ախալքալաք – Վալե – Ախալցխա – Թբիլիսի – Բագրատաշեն - Երևան երթուղով, վերադարձը՝ հունիսի 24-ին, ժամը՝ մինչև 20:00.
  5. սնունդը՝ մասնակիցների միջոցներով, գիշերակացը՝ Վալե գյուղաքաղաքի գործընկեր դպրոցի ուսուցիչների տներում.
  6. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ֆորդ 35 ՍՏ 131 մակնիշի մեքենայով, վարորդ` Սամվել Հարությունյան (հեռ. 091 74 01 73)․
  7. Քրիստինե Սահակյանցին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Թամար Ղահրամանյան - դասավանդող
  2. Սիլվարդ Հարությունյան - դասավանդող
  3. Լուսինե Գասպարյան - դասավանդող
  4. Թամար Հարությունյան - դասավանդող
  5. Մարգարիտ Հարությունյան - դասավանդող
  6. Սուսան Ամուջանյան - դասավանդող
  7. Անի Հովհաննիսյան - Քոլեջի ուսանող
  8. Հայկ Սարգսյան – սովորող
  9. Միքայել Առաքելյան - սովորող
  10. Մարկ Խաչատրյան – սովորող
  11. Էլեն Կարապետյան - սովորող
  12. Մարի Մելիքյան – շրջանավարտ
  13. Անի Ավետիսյան – շրջանավարտ
  14. Սաթենիկ Ջանազյան – շրջանավարտ

Հավելված 2
Ծրագիր

22․06․2017թ.

Մեկնում՝ առավոտյան ժամը 7.00
Ժամանում Բավրայի անցակետ՝ 9.00
Սահմանի հատում՝ 9.30
Ժամանում Գանձա՝ 10.30
Տերյանի տուն-թանգարանը, եկեղեցին դիտում ենք մինչև 11.30։
Փարվանա լիճ՝ մինչև 12.00
Ժամանում Թմկաբերդ՝ 13.45, բարձունքի հաղթահարում և հանգիստ հարակից դաշտում՝ 15.00
Ժամանում Վարձիա քարանձավային քաղաք՝ 15.15, ուսումնասիրում, զբոսնք մինչև 16.30
Ժամանում Ախալքալաք՝ 17.30, պատրաստություն համերգ-տոնախմբությանը։
Տոնախմբությունից հետո ուղևորություն դեպի Վալե, հանգիստ, ընթրիք, գիշերակաց։

23․06․2017թ.

Վերկաց՝ 9.00, հանդիպում Վալեի դպրոցում մանկավարժական աշխատողների և սովորողների հետ, թեթև նախաճաշ, համատեղ նախագծերի քննարկում (մինչև 13.00)
Գործընկերների հետ այցելություն Ռաբաթ ամրոց, զբոսանք, դիտակետերից քաղաքի ու գետի դիրքի, կառույցների դիտում։
Ճաշը՝ սրճարաններից մեկում։
Զբոսանք Ախալցխայում՝ հայկական հետքերով (Կոջոյանի, Սուրենյանցի տների, Լուսինե Զաքարյանի պատշգամբի մոտ կանգառ, հայկական եկեղեցիներ այցելություն (Սբ.Նշան և կաթոլիկ Սբ.Աստվածածին և այլն)։
Վերադարձ Վալե, հանգիստ, ընթրիք, գիշերակաց։

24․06․2017թ.
Վերկաց՝ 7.00, իրերի հավաքում, հրաժեշտ տանտերերին և գործընկերներին, ուղևորություն դեպի Թբիլիսի։
Կանգառ Բորժոմիում՝ 8.30, հանգիստ, նախաճաշ, մինչև 9.30 զբոսանք քաղաքում։
Ուղևորություն դեպի Թբիլիսի, ժամանում 12.00։
Այցելություն Հավլաբար թաղամաս, Մուղնու Սբ.Գևորգ Եկեղեցին, Սայաթ-Նովայի գերեզմանը, Խոջիվանքի հայ գրողների պանթեոնը, զբոսանք կենտրոնական այգում, քաղաքում, ճաշ՝ սրճարանում (մինչև 17.00)
Վերադարձ Երևան (մինչև 23.00)