• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական ճամբար. անդրադարձ

2017 թվականի ամառային այս ճամբարն առանձնանում է գործնական ու կոնկրետ ծրագրային նախապատրաստություններին ուղղված քայլերով։ Մասնախմբերում, ապա աշխատանքային խառը խմբերում, օրվա թեմայի շուրջ ծավալվող տարաբնույթ քննարկումներն ու վերլուծությունները հնարավորություն են տալիս անդրադառնալու կատարված աշխատանքին, քննադատաբար վերաբերվելու, կասկածի տակ դնելու, հիմնավորելու արածն ու չարածը։ Սա իրապես մանկավարժական բաց դպրոց է, որտեղ յուրաքանչյուր գործընկերոջդ կարծիքն է կարևոր ու նշանակալի։ Կարծիք, պնդում, հիմնավորում, որը մասնագիտական մտորումների է մղում, նոր անելիքների ճանապարհով ուղղորդում։

Նյութը՝ դասավանդող Արմինե Աբրահամյանի բլոգում:

Երանուհի Խլղաթյանի անդրադարձը: