• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժության հունիսյան բաց ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
16․06.2017թ.

Կրթահամալիրում 2017թ. հունիսի 19-21-ին կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված մանկավարժության հունիսյան բաց ճամբարի առաջին փուլը, հունիսի 26-28-ին՝ երկրորդ փուլը։

  1. Մանկավարժության ճամբարի պետ նշանակել կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանին.
  2. Ճամբարի պետի ներկայացմամբ հաստատել ճամբարի առաջին փուլի  բովանդակությունը, աշխատակարգը (հավելված), պատասխանատուներին.
  • Մայր դպրոցում, Արևելյան, Հյուսիսային, Արևմտյան դպրոց-պարտեզներում ճամբարային հարթակների (ճամբարի աշխատակարգով որոշված սրահներում և բացօթա կլոր սեղան-քննարկումներ) կազմակերպման՝ Մարալ Կարապետյանին, Անահիտ Գևորգյանին, Ռիմա Երեմյանին, Սոնա Փափազյանին.
  • Ընդհանուր պարապմունքների կազմակերպման՝

հունիսի 19 - Մարթա Ասատրյան
հունիսի 20 - Շամիրամ Պողոսյան
հունիսի 21 - Քնարիկ Ներսիսյան
հունիսի 26 - Տաթև Աբրահամյան
հունիսի 27 - Նաիրա Նիկողոսյան
հունիսի 28 - Մարգարիտ Սարգսյան

  • Փոքր (մասնագիտական) խմբերով պարապմունքների՝ Աշոտ Բլեյան, Անահիտ Հարությունյան, Մերի Գրիգորյան, Մարիետ Սիմոնյան, Բաբկեն Փաշինյան, Վահրամ Թոքմաջյան, Լուսինե Բուշ, Էմանել Ագջոյան, Կարինե Մացակյան, Նաիրա Հարությունյան, Մարինե Մկրտչյան, Մարալ Կարապետյան.
  • Մանկավարժության ընդհանուր (մեծ) խմբերով պարապմունքների՝ Մարթա Ասատրյան, Շամիրամ Պողոսյան, Նաիրա Նիկողոսյան, Տաթև Աբրահամյան, Քնարիկ Ներսիսյան, Մարգարիտ Սարգսյան.
  • Մայր դպրոցում, Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում՝ սննդի կազմակերպման՝ Արմինե Տեր-Արսենյան, Անուշ Հովհաննիսյան, Ծովինար Սարգսյան, Լարիսա Գևորգյան, Վարդուհի Հայրյան․
  • Մարզական պարապմունքների՝ Նաիրա Հարությունյան, Տաթև Համբարյան, Գոհար Դանիելյան, Գևորգ Հազարումյան, Միքայել Ղազարյան, Լուսինե Աբրահամյան, Շուշան Թամրազյան, Ռոզա Գսպոյան, Դավիթ Ֆահրադյան, Անդրանիկ Մանուչարյան, Ռուբեն Բաղդասարյան, Ալինա Թումասյան, Առնոլդ Միքայելյան։
  1. Գևորգ Հակոբյանին՝ ճամբարի առաջին փուլի ընթացքի, հաշվառման, երկրորդ փուլի մասնակցության հայտերի հիման վրա հունիսի 21-ին ներկայացնել երկրորդ փուլի բովանդակությունը, աշխատակարգը։
  2. Ճամբարի օրը, արդյունքները մասնակիցները ներկայացնում են իրենց ուսումնական բլոգներում։

Կրթահամալիրի տնօրեն `   Ա. Բլեյան