• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ». մամլո ասուլիս

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ
Բանգլադեշյան պլեներ 2017թ.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2017թ. ծրագրով, Հայաստանում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ Վրաստանի Ախալքալաքիի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի սովորողների և ուսուցիչների խումբը՝ դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլիի ղեկավարությամբ, հունիսի 13-17-ը մասնակցում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Բանգլադեշյան պլեներ» հանրակրթական ստուգատես-փառատոնին:

Հունիսի 14-ին Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հրավերով խումբը կրթահամալիրի վրացախոսների ակումբի հետ եղավ դեսպանատանը, ներկայացրեց հետագա համատեղ գործունեության նախագիծ:

Հունիսի 22-24-ը «Հայ-վրացական կամուրջներ» նախագծով նոր գործընկերություն հաստատելու նպատակով կրթահամալիրի դասավանդողների, սովորողների 50 հոգիանոց խումբը հայրենագիտական-կրթամշակութային համատեղ արշավ կիրականացնի Վրաստանի Սամցխե-Ջավախեթիում՝ Ախալքալաքիում, Գանձայում, Կարծախում, Վալեում, Հեշտիայում:

Հունիսի 16-ին՝ ժամը 13.00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի կունենա մամլո ասուլիս, որտեղ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլին կպատասխանեն այս գործընկերությանը վերաբերող հարցերին։

Երեկոյան՝ ժամը 18.00-ից, կլինի հայ-վրացական համատեղ տոնախմբություն Երևանի Անգլիական այգում։ Սիրով հրավիրում ենք։

Հասցե՝ Բաբաջանյան 25, հեռ.՝ 74 72 46

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.