• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2017թ. արձակուրդային ժամանակացույցի մասին

ՀՐԱՄԱՆ
01․06․2017թ.

Ղեկավարվելով կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 4.1 կետով և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով.

  1. հաստատում եմ կրթահամալիրի դասավանդողների, դպրոցների ղեկավարների և այլ աշխատողների  2017թ. արձակուրդային ժամանակացույցը (կցվում է հավելվածով).
  • դասավանդողներ, երկարացված օրվա դաստիարակներ, մասնագետներ՝ 2017թ. հուլիսի 3-ից (անհատական ժամանակացույցը՝ հավելվածում).
  • դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, մասնագետներ, ուսումնական կենտրոնների և գրասենյակների ղեկավարներ, վարչական այլ աշխատողներ՝ հուլիսի 10-ից (անհատական ժամանակացույցը՝ հավելվածում).
  • նախակրթարանների դաստիարակներ և դաստիարակի օգնականներ` ըստ հավելվածի` նկատի ունենալով, որ խմբերը գործում են անընդհատ:
  1. Սահմանված կարգով աշխատանքները կրթահամալիրում վերսկսում են.
  • սովորողները` 2017թ. օգոստոսի 30-ին` ժամը 10.00.
  • ամառային պարտադիր աշխատանք (վերաքննություն) ունեցող սովորողները` օգոստոսի 23-ին` ժամը 10:00.
  • դասավանդողներ, երկարացված օրվա դաստիարակներ, մասնագետներ` 2017թ. օգոստոսի 22-ին` ժամը 10.00.
  • դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, մասնագետներ, ուսումնական կենտրոնների և գրասենյակների ղեկավարներ, կրթահամալիրի այլ աշխատողներ` ըստ հավելվածի ժամանակացույցի:
  1. Սույն հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր աշխատողներին և վերաքննություն ունեցող սովորողների ծնողներին, սովորողներին:

Կրթահամալիրի տնօրեն`      Ա. Բլեյան