• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպես են պատրաստվում տիկինիկները. վարպետության դաս Սամվել Խոդիկյանի հետ

Գեղարվեստի դպրոցի ներքին բակում այսօր  տեղի ունեցավ տիկնիկային թատրոնի համար տիկնիկների պատրաստման վարպետության դաս: Իր հմտությունների և փորձի մասին պատմում էր Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնի ղեկավար Սամվել Խոդիկյանը: Թատրոնի հիմնադիրն ու ղեկավարը՝ մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ, պատմեց այն դժվարությունների մասին, որ ստիպված է եղել հաղթահարել իր տիկնիկային թատրոնը հիմնելու համար, և այն հաջողությունների մասին, որոնց կարողացել է հասնել, ինչպես նաև ներկայացրեց տիկնիկների պատրաստման եղանակները: