• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

13 հունիսի, Բանգլադեշյան պլեների երկրորդ օր, Թատերական փառատոն

Այս օրերին կրթահամալիրում անցկացվող Թատերական փառատոնի շրջանակներում Գեղարվեստի դպրոցում այսօր ներկա գտնվեցինք երկու հետաքրքիր ներկայացման: Ներքին բակում վեցերորդ դասարանցիները ներկայացրեցին Աթաբեկ Խնկոյանի «Վատ ընկերը» հեքիաթի բեմականացումը: Կարճ, բայց դինամիկ և ուրախ ներկայացումը բամադրել էր ընկեր Անուշը` երեք սեբաստացի սովորողների մայր, որը ցանկանում է մուտք գործել կրթահամալիր որպես դասավանդով: 

Երկրորդը` շրջանավարտ Արեգ Տոնոյանի  ներկայացումը դպրոցի նկուղային հատվածում էր՝ Ընդհատակ ակումբում, և  ներկայացնում էր բարդ ու ընդհատված հարաբերությունների, փշրված հույսերի մասին պատմող մենախոսություն: