• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ամառային ճամբարների կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
08.06.2017թ.

2017թ. հունիսի 12-ից կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզում, Արևմտյան դպրոց-պարտեզում, Հարավային դպրոց-պարտեզում, Հյուսիսային դպրոց-պարտեզում և Մայր դպրոցում գործում են ամառային ուսումնական ճամբարներ (այսուհետ՝ Ճամբար): Ճամբարների աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.

  1. հաստատել ճամբարային աշխատանքի և գործունեության կազմակերպման ուղղությունները.
  2. Ճամբարների պետեր նշանակել Արևելյան դպրոց-պարտեզում՝ Աննա Ստեփանյանին, Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Անահիտ Գրիգորյանին, Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Անուշ Ղազարյանին, Հարավային դպրոց-պարտեզում՝ Հասմիկ Պողոսյանին, Միջին դպրոցում՝ Անուշ Ասատրյանին․
  3. ճամբարները դիտել որպես սահմանված կարգով կազմակերպվող լրացուցիչ կրթական ծառայություն: Ճամբարի պետերին վերապահել լրացուցիչ կրթական ծառայության պայմանագիր կնքելը՝ որպես պայմանագրի կողմ, ճամբարի օրվա աշխատակարգը կազմելու և հաստատելու իրավունք.
  4. Ճամբարների ղեկավարները անձնական պատասխանատվություն են կրում ճամբարականների անվտանգության համար աշխատակարգով որոշված գործունեության ընթացքում.
  5. ճամբարականների սնունդը կազմակերպել առողջագետ Քրիստինե Սահակյանցի կազմած ճաշացանկով ծնողների միջոցներով.
  6. ճամբարականների ուսումնական ճամփորդությունները սահմանված կարգով՝ ճամբարի պետերի հայտերի հիման վրա, կազմակերպել ծնողների միջոցներով.
  7. ճամբարների պետերին՝ մինչև հունիսի 10-ը հրապարակել  ճամբարի ռեժիմն ու ծրագիրը, սահմանված կարգով վարել ճամբարական սովորողների հաշվառումը.
  8. ընդունել ի գիտություն դպրոցների ղեկավարների հաստատած՝ ճամբարի աշխատակարգը, ճամբարի ղեկավարների անհատական պլանը:

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան

ճամբարային աշխատանքի ուղղություններ

Ընդհանուր պարապմունք-տողան, մարմնամարզություն, հեծանիվ, երաժշտություն, պար, լող, թվային միջոցների ուսուցում, կերպարվեստ, շախմատ, ուրախ օտար լեզու, քայլարշավ Զանգվի կիրճում, ուսումնական այլ նախագծեր։ 
Ճամբարային ռեժիմին ներկայացվող պահանջներ

  • Ճամբարային օրվա սկիզբը՝ ժամը 09:00, ավարտը՝ 16:00:
  • Բաց լողավազաններում լողը կազմակերպել ժամը 10:00-12:00: Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ, ջրային գլխարկ ունենալը: Լողավազան մտնելուց առաջ պարտադիր է ցնցուղ ընդունելը:
  • Սննդի կազմակերպում՝ նախաճաշ, ճաշ: Ճաշացուցակը կազմվում է սահմանված կարգով՝ ընդգրկելով միրգ, ամառային աղցան, բնական հյութ:
  • Ճամբարային գործունեության մյուս ձևերը կազմակերպել կրթահամալիրի ուսումնական կենտրոններում ու լաբորատորիաներում:
  • Միջավայրի խնամքի-սպասարկման աշխատանքներ։ 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.