• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռօրյա ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
08․06.2017թ.

Հայրենագիտական նախագծերի իրականացման, մարզական խաղերի կազմակերպման նպատակով կազմակերպել Հյուսիսային և Արևելյան դպրոցների 4-5-րդ դասարանցիների եռօրյա ճամբարը Սևանի «Ժայռ» ռազմա-մարզական բազայում: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամբարի մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավարներ նշանակել Կարինե Պետրոսյանին, Քրիստինե Շահբազյանին և Տաթև Աթոյանին.
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հունիսի 9-ին՝ ժամը 13:00, Մայր դպրոցի բակից,  վերադարձը՝ հունիսի 11-ին՝ ժամը 14:00.
  5. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ «Ժայռ» հանգստյան գոտում.
  6. խմբի ղեկավարների հայտով ճամբարին տրամադրել արշավախմբային գույք և պարագաներ արշավախմբային կայանից.
  7. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ֆորդ  10 ՍՕ 908 մակնիշի մեքենայով, վարորդ` Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55)․
  8. Զոյա Ժամկոչյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
Արևելյան դպրոց-պարտեզ

  1. Ավետիսյան Նարեկ
  2. Գրիգորյան Դավիթ
  3. Այվազյան Դանիել
  4. Պապիկյան Մուշեղ
  5. Արշակյան Արայիկ

Հյուսիսային դպրոց-պարտեզ

  1. Հովհաննիսյան Նազենի
  2. Մուրադյան Նարե
  3. Հարությունյան Ստեփան
  4. Ադամյան Արսեն
  5. Աբգարյան Հրաչյա
  6. Մարտիրոսյան Արեգ
  7. Հովեյան Աշոտ
  8. Մելիքյան Լինդա
  9. Խաչատրյան Անի
  10. Սիմոնյան Գոռ

Հավելված 2
Ծրագիր
Հունիսի 9

13․00              մեկնում Երևանից`Մայր դպրոցի  բակից
15․00              կանգառ Սևանի ափին, Հրազդանի տուտ, ճաշ
16․00 - 17․00    ժամանում և տեղավորում  ճամբարում,
17․00 - 18․00   ծանոթացում տեղանքին, մարզական խաղեր
18․30 – 19․00 նախապատրաստում ընթրիքին
19․00 - 20․00 ընթրիք
20․00 – 21․00 օրվա ամփոփում
21․00   քուն

Հունիսի 10
08․00 - 09․30   վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
09․30 – 12․30   դեղաբույսերի հավաքում
12․30 – 13․00   նախապատրաստում ճաշին
13․00 – 14․00 ճաշ
14․00 - 14․30 հանգիստ
14․30 – 15․30  «Զանգի»  հավելվածից հատվածների ընթերցում Սևանի ափին
15․30 – 16․30    նկարչական պլեներ Սևանի ափին
18․30 – 19․00   նախապատրաստում ընթրիքին
19․00 – 20․00   ընթրիք
20․00 – 21․00    օրվա ամփոփում
21․00   քուն

Հունիսի 11

08․00 - 09․00 վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք
09․00 - 09․30 նախաճաշ
09․30 - 11․00 քայլարշավ մոտակա բլուր
11․00 - 13․00 մարզական խաղեր, լող
13․30 - 13․00 ճաշ
13․00 - 13․30 ճամբարի հավաքում
14․00   մեկնում