• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նրան, ով այլ է՝ եզակի, անգամ այլընտրանքում...

Արամա՞զդ. քանի՞սը կա Հայաստանում։ 
Ղալամքարյան ազգանունո՞վ. հարազատ եղբայրն անգամ Ղալամքարյան չէ, հայտնի երաժիշտ Մհեր Մանուկյանն է։
Արամազդ Ղալամքարյան անուն ազգանունո՞վ. փնտրեք։ Չեք գտնի։ 

Չորս երեխայի հայր, բոլորն էլ՝ սովորող սեբաստացի, երկուսը՝ զույգ։ Չորսն էլ՝ մշտահմա, մշտաժպիտ Արմինեից։ 
Անզուգական դուստր Նարեն՝ շրջանավարտ, իր անհատական ֆոտոցուցահանդեսով։ 

Այսպիսի՜ կրթահամալիրի այսպիսի, անփոփոխ խորհրդի նախագահ՝ անհանգիստ, ուշադիր, բծախնդիր. իմացաք՝ երեկ խորհուրդը հավաքել, հեղինակային կրթական ծրագրով ձեռքբերումներն էր լրացնում, տարածման տեղերն ու ձևերն էր ճշտում։ 

Բոլորիս ընկերը՝ եզակի անգամ լոռեցիների մեջ։ Առիթ է ծննդյան օրը. շնորհավորում ենք, շնորհակալ ենք։ Կեցցե՜ս, Արամազդ Ղալամքարյան։ 

Բոլոր սեբաստացիների անունից՝ Աշոտ Բլեյան