• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ազդ բոլոր սեբաստացիների համար

Երևանի պետական համալսարանն ուսանողական գիտական ընկերության կազմակերպման 70-ամյակին նվիրված կազմակերպել է «Գիտախոս» գիտահանրամատչելի զեկուցումների մրցույթը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը միակ հանրակրթական հաստատությունն է, որի ներկայացուցիչները մասնակցում են այդ մրցույթին:
Զեկուցումներով հանդես են գալու`

  1. Նարեկ Արշակյան (VI դասարան). «Առեղծվածային բուրգերը»
  2. Արամ Բարսեղյան (VII դասարան). «Բաղաբերդի կորած ձեռագրերի հետքերով»
  3. Էդուարդ Երիցյան (VII դասարան). «Անտրոպոսոցիոգենեզի վարկածները»
  4. Հասմիկ Բաբաջանյան (քոլեջ). «Ժամանակակից գրադարանների դերը հասարակության մեջ»
  5. Աշոտ Տիգրանյան (դասավանդող). «Այլընտրանքային պատմության ուսուցումը»

Հրապարակում ենք հումանիտար և հասարակական գիտությունների բաժինններում ապրիլի 25-ին ու 28-ին ներկայացվող զեկուցումների թեմաները: V-XII դասարանների այն սովորողները, ովքեր հետաքրքրված են այդ թեմաներով մինչև սույն ամսի 22-ը դիմեն Աշոտ Տիգրանյանին հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected] 

Համակարգող` Աշոտ Տիգրանյան