«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Չնայած որ նախագիծն ունի մի շարք ու կարծես իրար հետ կապ չունեցող ուղղություններ, սակայն նախագծի վերջնական արդյունքները կարելի է ամփոփել մի քանի նախադասությամբ: Նախ և առաջ սովորողների մի մեծ խումբ կծանոթանա Հրազդան գետի հետ՝ իր համար նորանոր բացահայտումներ կատարելով: Հնարավորինս անդրադադարձ կկատարվի գետի էկոլոգիական խնդիրներին, տնտեսական ու պատմական նշանակությանը, անմիջապես գետի ափին կնկարահանվեն տեսադասեր, ճամփորդությունների ընթացքում կկազմվեն առանձին տեղանքի քարտեզներ և ուղեցուցներ, հսկայական բազա կստեղծվի ֆոտո և նկարչական ցուցահանդեսի համար: Ի վերջո, կունենանք Հրազդան գետի մասին պատմող հսկայական մեդիափաթեթ:
Դասավանդող` Էմանուել Ագջոյան