• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Զատկի մեծ համերգ

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Ակտի գրուպի» հետ համատեղ ապրիլի 17-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնում է Սուրբ Զատկի տոնին նվիրված մեծ համերգ: Ծրագրում՝ Կոմիտաս և Կարլ Ջենկինս՝ «Խաղաղության պատարագ»: Մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Ռուսաստանից ժամանած 3 մեծ երգչախմբեր:
 
Ծրագրում՝ 
Կոմիտաս, Կարլ Ջենկինս․ «Խաղաղության պատարագ» (Զինված մարդը)
 
Երևանի պետական կամերային երգչախումբ. գեղ. ղեկ. և խմբավար՝ Հարություն Թոփիկյան
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ակադեմիական մեծ երգչախումբ. գեղ. ղեկ. և խմբավար՝ Բորիս Տարականով
Մոսկվայի «Կանտիլենա» ակադեմիական կամերային երգչախումբ. գեղ. ղեկ. և խմբավար՝ Նատալյա Սվիրինա
«Ալ առագաստներ» մանկական երգչախմբային դպրոցի երգչախումբ. գեղ. ղեկ.՝ Ելենա Վոլոդինա
 
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան