• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
12․04.2017թ.

Կրթահամալիրի նոր գործընկեր Երասխահուն գյուղի Մարտիկ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի 20 հոգիանոց խումբը ապրիլի 13-ին հյուրընկալվում է կրթահամալիրում: Կրթահամալիրում խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Իրինա Ապոյանին և ավագ դպրոցի լրագրող սովորողներին․
  2. ընդունել ի կատարում պատասխանատուների ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված).
  3. խմբի ընդմիջումը կազմակերպել Արևելյան դպրոցում, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված

Երասխահուն գյուղի միջնակարգ դպրոցի ընդունելության ծրագիր

Ապրիլի 13

09.00 խմբի ընդունում Մայր դպրոցում
09.00-09.20 միասնական տոնական ընդհանուր պարապմունք Մարմայրա սրահում
09.30-10.00 շրջայց Մայր դպրոցում
10.00-11.00 պարուսուցում
11.00-12.00 մարզական պարապմունք
12.00-13.00 պարտիզապուրակային նախագիծ Արևելյան դպրոցում
13.00-14.00 ընդմիջում Արևելյան դպրոցում
14.00 Գեորգի Մոմցելիձեն Գեղարվեստի «Հարթակ» ակումբում
այցելություն Ագարակ
15.15 Մեդիահամերգ

Ընդունող սովորողներ.

  1. Օֆելյա Սարգսյան, 10-րդ դասարան
  2. Մանե Բոշյան, 10-րդ դասարան
  3. Գոհար Հովհաննիսյան, 10-րդ դասարան
  4. Արփի Սահակյան, 9-րդ դասարան
  5. Շուշան  Ադամյան, 9-րդ դասարան
  6. Նարե  Մամիկոնյան,  9-րդ դասարան