• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երասխահուն գյուղի միջնակարգ դպրոց գործուղելու մասին

ՀՐԱՄԱՆ
11․04.2017թ.

Կրթահամալիրի և Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի միջնակարգ դպրոցի համագործակցության շրջանակներում.

  1. 2017թ. ապրիլի 11-ին Երասխահուն գործուղել դասավանդողների, սովորողների խմբի.
  • դասավանդողներ Գոհար Բալջյան, Բաբկեն Փաշինյան, Իրինա Ապոյան,
  • Էդիկ Հարությունյան, Սաթինե  Տեր-Պետրոսյան, Լիրա  Խաչատրյան, Նունե  Հովհաննիսյան, Հրաչ Կարապետյան (Արևմտյան դպրոց),
  • Սաթինե Սաֆարյան, Մարիա Շահինյան, Արևիկ Արզումանյան, Մարկ Հովհաննիսյան, Կարեն Մարգարյան (Հարավային դպրոց),
  • Օֆելյա Սարգսյան, Մանե  Բոշյան, Գոհար  Հովհաննիսյան, Արփի Սահակյան, Շուշան  Ադամյան, Նարե  Մամիկոնյան (Ավագ դպրոց):
  1. Խմբի ղեկավար նշանակել Գոհար Բալջյանին:
  2. Դպրոցների ղեկավարներին՝ կազմակերպել դասավանդողների ուսումնական պարապմունքների փոխարինումը, սովորողների համար ճամփորդությունը դիտել որպես «Սովորող-սովորեցնող» նախագծով ուսումնական պարապմունք:
  3. Երասխահունի դպրոցին կրթահամալիրի պահեստից տրամադրել համակարգիչ, գրադարանից՝ գրքեր, որպես նվեր:
  4. Մասնակիցներն իրենց բլոգներում ներկայացնում են գործուղման լուսաբանումը:
  5. Խմբի մեկնումը` ապրիլի 11-ին, ժամը 9:20, Մայր դպրոցի բակից, վերադարձը՝ ժամը 14:00։
  6. Գործուղման մասնակիցների տեղափոխումը կազմակերպել 28 ՍՏ 774 Ֆորդ մակնիշի մեքենայով, վարորդ` Արսեն Գալուլյան (հեռ. 055 77 52 56)։
  7. Ճանապարհածախսը՝ 15.000 (տասնհինգ հազար) դրամ, վճարել «Փորձարարական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2017թ․ միջոցներից:

Կրթահամալիրի տնօրեն՝  Ա. Բլեյան